Հայերը պատրաստ չեն ընդունել մեր ընկերությունը. Չավուշօղլու
Հայաստանը և հայկական լոբբիստական խմբերը պատրաստ չեն ընդունել Թուրքիայի ընկերությունը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուին:
Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցն է հանդիսանում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ակտիվ քարոզչությունը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բացել 1915 թվականին վերաբերող արխիվները, սակայն Հայաստանն ամեն անգամ մերժում է այդ առաջարկը»,-հայտարարել է Չավուշօղլուն: