Իրանը սադրանք է անվանել Charlie Hebdo-ի նոր ծաղրանկարը
Իրանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի որոշումն՝ իր նոր համարում հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
«Մենք քննադատում ենք այս սադրիչ քայլը, քանի որ այն ծաղրում է մուսուլմանների զգացմունքները: Ազատ խոսքի շահագործումը, որը նկատվում է Արևմուտքում, անթույլատրելի է»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: