Աֆղանստանում ադրբեջանցի զինծառայողների բոլոր ծախսերը փոխհատուցում է Թուրքիան. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար
Աֆղանստանում միջազգային ծրագրերին Անկարայի հետագա մասնակցության հարցի վերաբերյալ ելույթում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ուշադրություն է հրավիրել թուրքական ռազմական կոնտինգենտի վրա, որին հանձնարարված է Քաբուլի միջազգային օդանավակայանի պաշտպանությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ադրբեջանցի 90 զինծառայողների, ինչպես նաև Ալբանիայի զինվորական անձնակազմի 30 աշխատակիցների բոլոր ծախսերը, այդ թվում դրամական բավարարումը փոխհատուցում է թուրքական կողմը»,-հայտարարել է Յըլմազը: