Թուրքական մամուլն ամենաազատն է աշխարհում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ թուրքական ԶԼՄ-ները ամենաազատն են աշխարհում: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
«Աշխարհում չկա այնպիսի վայր, որտեղ մամուլն այդքան ազատ լինի, ինչպես Թուրքիայում: Եվ ես վստահ եմ իմ խոսքերի մեջ»,-հայտարարել է Էրդողանը:
Բացի այդ Էրդողանը կարծում է, որ թուրք լրագրողները կարող են իրենց թույլ տալ այնպիսի գործողություններ, որոնք չէին ընդունի մի շարք «ժողովրդավարական երկրներում»: