Թուրքական հետախուզությունն իր վերահսկողության տակ է վերցնում Քուրդիստանը
Թուրքական հետախուզությունն իր գրասենյակը կբացի Հյուսիսային Իրաքի Էրբիլեում: Այս մասին հայտնում է Yeni Şafak-ը:
Փոխանցվում է, որ բացման նպատակն է հանդիսանում ժողովրդավարական ճանապարհով լուծել քրդական խնդիրը:
Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ 1984թվականից մինչ օրս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ծախսել են 400 մլրդ ԱՄՆ դոլար: