Այսօր երգչուհի Էդիտ Պիաֆի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթԷդիտ Պիաֆ (ֆրանսերեն՝ Édith Piaf, իսկական անունը՝ Էդիտ Ջովաննա Գասսիոն, Édith Giovanna Gassion; դեկտեմբերի 19, 1915, Փարիզ - հոկտեմբերի 10, 1963, Գռաս), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։
1932 թ. ծանոթանում է Լուի Դյուպոնի հետ (Louis Dupont), մեկ տարի հետո նրանց մոտ ծնվում է դուստր՝ Մարսելը (Marcelle)։ Սակայն Լուին չէր համակերպվում, որ Էդիթը չափազանց շատ ժամանակ էր հատկացնում իր աշխատանքին՝ պահանջելով թողնել այն։ Էդիտը հրաժարվում է, և նրանք բաժանվում են։ Սկզբում դուստրը մնում էր մոր հետ, սակայն մի օր վերադառնալով տուն Էդիթը չի գտնում նրան տանը։ Լուի Դյուպոնը վերցրել էր աղջկան՝ հույս ունենալով, որ սիրելի կինը կվերադառնա իր մոտ։ Սակայն հոր մոտ գտնվելու ժամանակ Մարսելը վարակվում է գրիպով և մահանում (1935)։ Մարսելը Էդիթի միակ երեխան էր։
1935 թ. Էդիթի տաղանդը նկատեց «Ժերնիս» կաբարեի տեր Լուի Լեպլեն (Louis Leplée)՝ հրավիրելով նրան հանդես գալ իր ծրագրում։ Նա սովորեցրեց Էդիթին աշխատել նվագակցողի հետ, ընտրել և բեմականացնել երգերը, բացատրեց, թե ինչ մեծ նշանակություն ունեն արտիստի բեմական հագուստը, նրա ժեստերը, դիմաշարժությունը, բեմական վարքը։ Հենց Լեպլեն գտավ Էդիթի համար Պիաֆ բեմական անունը (փարիզյան արգոյի վրա նշանակում է «ճնճղուկ»)։ «Ժերնիսի» աֆիշների վրա նրա անունը տպված էր որպես «Փոքրիկ Պիաֆ»։
Առաջին իսկ ելույթներից Պիաֆի հաջողությունը շռնդալից էր։ 1936 թ. փետրվարի 17-ին Պիաֆը՝ ֆրանսիական էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին՝ Մորիս Շևալյեն, Միստինգետը, Մարի Դյուբան, հանդես է գալիս «Մեդրանո» կրկեսում մեծ համերգով։ Սակայն հաջող վերասլացքը ընդհատվեց ողբերգությամբ՝ շուտով գլխին ատրճանակի կրակոցով սպանվեց Լուի Լեպլեն։ Էդիթ Պիաֆը հայտնվեց կասկածյալների ցուցակում, քանի որ Լեպլեն փոքր գումար էր կտակել նրան։ Թերթրերը ուռճացրեցին այդ պատմությունը, և կաբարեյի այցելուները թշնամաբար էին ընդունում Էդիթի ելույթները՝ գտնելով, որ նրանք իրավունք ունեն «պատժել հանցագործին»:
Շուտով Էդիթը ծանոթանում է Ռայմոն Ասսոյի հետ, որը վերջնականապես ամրագրեց երգչուհու հաջողությունները։ Նա սովորեցրեց Էդիթին ոչ միայն նրա մասնագիտությանն անմիջականորեն վերաբերվող նոր ունակություններին, այլ նաև այն բոլորին, ինչ անհրաժեշտ է կյանքում՝ էթիկետի օրենքներին, հագուստ ընտրելու շնորհքին և այլն։
Հիմնվելով Էդիտի անհատականության վրա՝ Ռայմոն Ասսոն ստեղծեց «Պիաֆի ոճը», նա գրեց երգեր, որոնք սազում էին միայն իրեն՝ «Փարիզ - Միջերկրական ծով», «Նա ապրում էր Պիգալ փողոցում», «Իմ լեգեոները», «Դրոշ լեգեոնի համար»։
Հենց նա հասավ այն բանին, որ Էդիտը հանդես գա «АВС» մյուզիկ-հոլլում, որը Փարիզի ամենահայտնի համերգային հարթակն էր։ Նա նաև համոզեց երգչուհուն փոխել իր բեմական անունը է «Փոքրիկ Պիաֆից»՝ «Էդիթ Պիաֆ»։ «АВС»-ում ելյութից մյուս օրը մամուլը գրեց. «Երեկ „АВС“ բեմի վրա Ֆրանսիայում ծնվեց մեծ երգչուհի»։ Յուրօրինակ ձայնը, իսկական դրամատիկական տաղանդը, աշխատասիրությունը և փողոցում մեծացած աղջկա նպատակասլացությունը Էդիտ Պիաֆին տարան դեպի հաջողության բարձունքներ։