Ստամբուլի դատախազությունը պահանջել է ձերբակալել թուրքական «Zaman» թերթի գլխավոր խմբագրին
Ստամբուլի դատախազությունը պահանջել է ձերբակալել թուրքական «Zaman» թերթի գլխավոր խմբագիր՝ Էքրեմ Դումանլիին: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Բացի այդ պահանջ է ներակայցվել ձերբակալել 16 մարդու, որոնց անունները չեն հրապարակվում:
Փոխանցվում է, որ այս մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանականերում մեղադրվում են կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: