Իրանը ողջունում է Սիրիայի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցությունները
Իրանի ԱԳՆ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Սիրիայի կառավարության և ընդդիմության առաջնորդների միջև Մոսկվայում կայանալիք բանակցությունների գաղափարը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ազգային երկխոսության անցկացման համատեքստում մենք ողջունում ենք Մոսկվայի գաղափարը բանակցությունների անցկացման հարցում»,-ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
«Ռուսական կողմն իր քայլերով ապացուցում է իր հավատարմությունը Սիրիային առնչվող մեր ընդհանուր սկզբունքին, այն է՝ Սիրիայի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդի միասնության պահպանումը»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: