«Թուրքական հոսք»-ը՝ «Հարավային»-ի փոխարեն
Նոր խողովակաշարը, որը պետք է անցնի Թուրքիայի միջով՝ «Հարավային հոսք»-ի փոխարեն կարող է կոչվել «Թուրքական հոսք»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով մենք որոշել ենք «Հարավային հոսք»-ն անվանել «Թուրքական հոսք»»,-հայտարարել է Էրդողանը: