«Թուրքական հոսք»-ը՝ «Հարավային հոսք»-ի փոխարեն
Թուրքիայի տարածքով անցնելիք նոր գազատարը, որ փոխարինելու է «Հարավային հոսք»-ին, կարող է կոչվել «Թուրքական հոսք»:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել գազատարի շինարարությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի, մասնավորապես՝ Բուլղարիայի բացասական կեցվածքը:
Պուտինի հայտարարությունից հետո, նույն օրը ավելի ուշ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը շեշտել էր, որ «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը փակված է և դրան վերադարձ չի նախատեսվում: Այս մասին գրում է թուրքական Hurriyet լրատվական կայքը: