Անկարան ընտրություն չի կատարի Ռուսաստանի և Եվրամիության միջև
Անկարան ընտրություն չի կատարի Ռուսաստանի և Եվրամիության միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Գրում է Ria.ru-ն:
«Թուրքիան չի պատրաստվում ընտրություն կատարել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Մենք զարգացնում ենք ծրագրերը՝ սեփական և երկուստեք շահերից ելնելով: Որպես ռուս-թուրքական տնտեսական հանձնաժողովի համանախագահ՝ կարող եմ ասել, որ Թուրքիան ձգտում է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Ռուսաստանն ավելին է, քան պարզապես հարևան երկրներից մեկը»,-ասել է Յըլդըզը:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան ոչ մի խնդիր չի տեսնում Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում՝ նշելով նոր գազատրանսպորտային համակարգի և ԱԷԿ-ի կառուցումը Թուրքիայի հարավում: