Իրանը խոստովանել է, որ հարվածներ է իրականացրել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ
Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալը պաշտոնապես հաստատել է Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու փաստը ՝ այն որակավորելով որպես օգնության ցուցաբերում Իրաքի ընկերներին: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության արտագին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմպուրին՝ The Guardian պարբերականը գրել է, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի տարածքում գործող «ԻՊ»-ի ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
«Մենք մեր գործողությունները չենք համակարգել ԱՄՆ-ի հետ, այլ համաձայնեցրել ենք դրանք Իրաքի կառավարության հետ: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն իրականացվի Իրաքի կառավարության խնդրանքով և թույլ չենք տա, որպեսզի Իրաքում կրկնվեն Սիրիայի իրադարձությունները», - հայտարարել է Ռահիմպուրը:
Ավելի վաղ Իրանը հերքել էր Իրաքի տարածքում օդային հարվածների իրականացումը: