Անկարայում անց են կացվում ռուս-թուրքական բանակցությունները
Անկարայում անց են կացվում ռուս-թուրքական բանակցությունները բարձր մակարդակով, որոնք սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ զրույցով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նախքան հանդիպումը Թուրքիայի նախագահի պալատի դիմաց տեղի է ունեցել հանդիպման պաշտոնական արարողությունը:
Նախատեսվում է, որ տետատետ զրույցից հետո տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի Խորհրդի նիստը, որը կավարտվի ռուս-թուրքական փաստաթղթերի ստորագրմամբ և Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև համատեղ մամլո ասուլիսով: