Պուտինը և Էրդողանը էներգետիկայի ոլորտի շուրջ քննարկում կանցկացնեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը էներգետիկական ոլորտում համատեղ ծրագրերի և միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկում կանցկացնեն: Գրում է ria.ru-ն:
Նախատեսվում է, որ ՌԴ նախագահը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա համագործակցության բարձր մակարդակի Խորհրդի 5-րդ նիստին մասնակցելու համար: Խորհուրդը ստեղծվել է 2010 թ.-ին:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական համագործակցության հիմնական խնդիրները՝ ներառյալ էներգետիկական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, կամփոփվեն անցյալ տարում մեր համագործակցության արդյունքները, կարծիքներ կփոխանակվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»,-ասել է Պուտինը Anadolu թուրքական տեղեկատվական գործակալության հարցազրույցի ժամանակ: