Իրանը և «վեցնյակը» պատրաստվում են միջուկային բանակցությունների նոր փուլի
«Վեցնյակի» միջազգային միջնորդների և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկայանան դեկտեմբերի 10-ին: Սա կլինի առաջին խորհրդակցությունը նախարարների անարդյունավետ հանդիպումից հետո»,-գրում է «Коммерсант» թերթը:
Իրանին և «վեցնյակի» միջազգային միջնորդներին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ չհաջողվեց համաձայնության գալ: Վերջիններս երկարաձգել են բանակցություները մինչև հունիսի վերջ: