Թուրքերը կռվում և մահանում են հանուն «ԻՊ»-ի. Թուրքիայի ԱԳ նախարար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքում սպանվել է Թուրքիայի ավելի քան 100 քաղաքացի: Այս մասին հայտնում է Kanal7-ը հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլույին:
Փոխանցվում է, որ նա հայտարարել է, որ «ԻՊ»-ի շարքերում կռվում է Թուրքիայի ավելի քան 600 քաղաքացի:
Ավելի վաղ նշվում է, որ Թուրքիայում ձերբակալվել է 2.760 մարդ, որոնք կապված են եղել «ԻՊ»-ի հետ: