Երգչուհի Շերը ստիպված է եղել հետաձգել հյուրախաղերը
Երգչուհի Շերը ստիպված է եղել հետաձգել իր՝ Dressed to Kill անունը կրող հյուրախաղերը: Վարակային ինֆեկցիայից ոչ լիարժեք կազդուրվելու պատճառով երգչուհու ինքնազգացողությունը վատացել է:
Այս մասին գրում է 7days.ru-ն:
Կայքի փոխանցմամբ՝ ինֆեկցիայի պատճառով երգչուհին ցավեր է զգացել երիկամի հատվածում: Բժիշկները 65 -ամյա երգչուհուն խորհուրդ են տվել հրաժարվել հյուրախաղերից և հետևել առողջությանը: