«Վեցնյակ»-ը և Իրանը չեն քննարկի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկարաձգումը
«Վեցնյակ»-ի համաշխարհային միջնորդներն ու Թեհրանը չեն քննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկարաձգումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Գրում է Gazeta.ru-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կմասնակցի «Վեցնյակ»-ի համաշխարհային միջնորդների և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: