Ուղևորի նկատմամբ ոչ պատճաշ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից
Ուղևորի նկատմամբ ոչ պատճաշ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատճաշ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, վերջինս իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-գրել է Կոստանյանը։