Կատալոնիայի ղեկավարը մեղադրել է Իսպանիայի կառավարությանը
Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը մեղադրել է Իսպանիայի կառավարությանն իշխանությունը չարաշահելու մեջ: Մեղադրանքը կապված է երկրամասի անկախության հանրաքվեի՝ Սահմանադրական դատարանի կողմից արգելափակման հետ:
Սեպտեմբերի 20-ին Կատալոնիայի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել երկրամասում հարցումներ անցկացնելու մասին, ինչի շնորհիվ հանրաքվեի անցկացումը հնարավոր էր դարձել:
Ավելի ուշ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հրամանագիր էր ստորագրել նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: