Միլլի Մեջլիսի փոխխոսնակը մեղադրել է միջազգային կազմակերպություններին
Ադրբեջանական կողմում շարունակում է լայնորեն քննարկվել ադրբեջանցի հանցագործներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեման այն աստիճան, որ գործը հասել է Ադրբեջանի Միիլի Մեջլիսի մակարդակի...
Մասնավորապես այսօր իր ելույթում Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան մեղադրել է միջազգային կազմակերպություններին անտարբերության մեջ՝ նշելով որ այդ անտարբերությունը նշան է այն բանի, որ այդ կազմակերպությունները փաստացի ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանության վարչակարգը.. մեկ այլ բարձրագոչ ելույթով է հանդես եկել Ադրբեջանում հայտնի պատգամավոր Գանիրա Փաշաևան՝ հայտարարելով, որ իրենք այդ թեման պետք է արծարծեն Եվրոպայի Խորհրդում...,- հայտնում է «Apa» գործակալությունը...
Իսկ թե ինչ տանջանքների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել հայ գերիները Ադրբեջանում, այդ հարցով բնականաբար Ադրբեջանի Միլլի Մեջլիսում որևէ խոսք չի գնացել...
Մուշեղ Խուդավերդյան. ֆեյսբուք: