Գեորգի Մարգելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է «Новости-Грузия»-ն:
«Մենք առաջարկում ենք ՌԴ-ին բարիդրացիական հարաբերություններ ստեղծել մեզ հետ և մենք պատրաստ ենք քննարկել տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ», - ասել է Մարգելաշվիլին:
Ավելի վաղ նա հայտնել է, որ պատրաստ է ռացիոնալ երկխոսություն սկսել ՌԴ-ի հետ: Ավելի ուշ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահին: