Բրիտանիայի հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ լրտեսել է երկրի նշանավոր գիտնականներին
Բրիտանիայի հետախուզական ծառայությունը տասնամյակներ շարունակ լրտեսել է նշանավոր գիտնականներին` ներառյալ Օքսֆորդի և Քեմբրիջի աշխատակիցներ Քրիստոֆեր Հիլին և Էրիկ Հոբսբաումին: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի գաղնազերծումից հետո:
Անգլալեզու RT.com կայքի փոխանցմամբ` լավագույն համալսարանների մի շարք պատմաբաններ խիստ վերահսկողության ներքո են գտնվել այն պատճառով, որ բրիտանական հատուկ ծառայություններն անհանգստացել են գիտնականների կումունիստամետ տրամադրություններից:
Բացի այդ, տեղեկություններ են հավաքվել նաև գիտնականների անձնական կյանքի վերաբերյալ: