Ուկրաինան պետք է դադարի փող մուրալ. Ռումինիայի նախագահ
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել այլ երկրներից փող մուրալ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ռումինիան դեմ չէ Ուկրաինայի օգնել պարտքերի վճարման մեջ, սակայն Ուկրաինան պետք է հասկանա, որ ինքը մեծ երկիր է, որը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները»,-այս մասին Բրյուսելում հայտարարել է Բասեսկուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է արագացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը: