ՌԴ-ի դեմ քաղաքականապես հիմնավորված պատժամիջոցները վնասում են բոլորին. Վլադիմիր Պուտին
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ քաղաքականապես հիմնավորված պատժամիջոցները սխալմուքն է անվանել, որոնք վնասում են բոլորին: Գրում է Ria.ru-ն:
Համապատասխան հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել «Валдай» միջազգային քննարկման ակումբի անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Հուլիսի ավարտին ԵՄ-ն և ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սկսեցին կիրառել, որոնց այնուհետև հետևեցին ռուսական տնտեսության առաձին սեկտորների դեմ կիրառված պատժամիջոցները: