Մենք մեծ հավատով ենք այստեղ եկել և հույս ունենք, որ փոփոխություն կլինի. հանրահավաքի մասնակիցներ
Մեկնարկեց խորհրդարանական ընդդիմության՝ եռյակի հանրահավաքը: Հանրահավաքի վայր ժամանեցին եռյակի առաջնորդները: Հանրությունը նրանց մեծ ոգևորությամբ ողջունեց: Operativ.am-ի թղթակիցը զրույց ունեցավ հանրահավաքին ժամանած մարդկանց հետ:
Նրանք թղթակցի հետ խոսում էին մեծ հավատով և հույսով դեպի եռյակը: «Այս հանրահավաքը շատ հարցեր է լուծելու և կատարելու է լուրջ փոփոխություններ:Մենք հավատում ենք եռյակին և այդ հավատով այսօր այստեղ ենք գտնվում, որպեսզի նրանց հետ կարողանանք հասնել մեր ուզածին, որպեսզի իրականացնենք իշխանափոխություն: Նրանք կարող են ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը ծաղկի և առաջ ընթանա նոր հունով»,-ասացին հանրահավաքի մասնակիցները: