Չիկագոյում տղամարդը Օբամային խնդրել է չդիպչել իր ընկերուհուն
Չիկագոյի խանդոտ տղամարդը խնդրել է Օբամային չդիպչել իր ընկերուհուն: Այս մասին հայտնել է CNN-ը:
Չիկագոյի միջանկյալ ընտրություններում Օբաման կանգնած էր Այա Կուպեր անունով մի աղջկա կողքին, ում փեսացուն անցել է նրանց կողքով և խնդրել.
«Պարոն Օբամա, չդիպչեք իմ ընկերուհուն, խնդրում եմ»:
Օբաման կատակով ասել է, որ դա իր պլանների մեջ չի մտնում, սակայն օգտվել է առիթից և համբուրել աղջկա այտը` ասելով, որ այս դեպքում Այայի փեսացուն իսկապես կխանդի նրան:
Այան ասել է, որ ցնցված է տեղի ունեցածից և շատ է նյարդայնացած:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: