Եգիպտոսը մարդասիրական օգնություն է ուղարկել Դոնեցկին
Եգիպտոսը մարդասիրական օգնություն է ուղարկել Դոնեցկի բնակչությանը: Ինչպես հայտնել է Интерфакс-ը՝ ակցիայի պատրաստմանը մասնակցել է ուկրաինացի փախստական Անժելիկա Սպարանը:
Դոնեցկում մամուլի ասուլիսի ժամանակ Սպարանը հայտարարել է, որ ապրանքների հավաքագրմամբ զբաղվել է Կահիրեի և Շարմ էլ Շեյխի բնակչությունը:
Մարդասիրական օնությունը կազմել է 15տոննա, որի մեջ մտնում են վերմակներ, սնունդ, պահածոներ, շիլաներ և այլն: Այս մասին գրում է Lenta.ru-ն`հղում տալով Интерфакс-ին: