ԿԽՄԿ-ն հրաժարվել է բժիշկ Լիզայի հետ համագործակցությունից
«Արդար օգնություն» ֆոնդի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Գլինկան, ով հայտնի է նաև բժիշկ Լիզա անունով, հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվել է իր հետ համագործակցել ուկրաինացի երեխաներին աջակցություն ցուցաբերելու գործում: Գրում է Russian.rt.com-ը:
Գլինկայի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի վարած քաղաքականությունը:
ԿԽՄԿ-ի որոշման մասին Գլինկան հայտնել է «Коммерсант FM» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: