ԴԱՀԿ պետն ընդլայնում է բիզնեսը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է:
Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը: Նշենք, որ վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվեց «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը:
Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի սեփականատերը Մ. Պողոսյանն է: Սթարի սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ մնաց»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: