Նավթի գների անկման ազդեցությունը Ռուսաստանի վրա
Մի քանի մակարդակներով ինչքան ասես գրել են, թե նավթի գների անկումն ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Նույնիսկ վերլուծել են, որ 80 դոլարի շրջակայքում գինը կսկսի ուղղակիորեն հարվածել նաև ամերիկյան նավթարդյունաբերությանը:
Այս ամենը շատ հետաքրքիր է և կարևոր, քանի որ գործընթացն անուղղակիորեն կարող է ազդել նաև Հայաստանի վրա, սակայն, ըստ իս, մեզ ամենաշատը պետք է հետաքրքրի նավթային գնանկման ազդեցությունն Ադրբեջանի տնտեսության վրա:
Ցավոք, այս ոլորտում լուրջ վերլուծություն գտնելու փնտրտուքս պսակվեց անհաջողությամբ, մինչդեռ մի շարք այլ ասպեկտներին զուգահեռ, խնդիրը խիստ կարևոր և արդիական է նաև Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների շրջանում հնարավոր խմորումների, ինչպես նաև միջկլանային պայքարի վերաբերյալ համապատասխան հստակ ծրագրավորում իրականացնելու տեսանկյունից ևս:
Վարդան Ոսկանյան. ֆեյսուք