Երևան, 20.Մայիս.2024, 00:00 |
Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամակ... Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փո... Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայ... Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավա... Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործ... Ջրատարի մեջ փրկարարները հայտնաբերել են կնոջ դ... Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հար... Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո... ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի ... Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատու... Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները... Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր... Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահաց... Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրա... Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գ... Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային... Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ... Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տե... Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևոր... Իրանում նախագահական ընտրությունների օր է նշան... ԵՊՀ ռեկտորի գործողությունների նպատակն է ազատե... Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյան... Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակի Կրթությա... Ալիևը կրկին խոսել է խաղաղության օրակարգի առաջ... Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը... Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության... Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է․ Բագրատ... Կոտայքում հեղուկ գազի լցակայանի գործունեությո... Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի... Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իր... Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտա... Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այց... Կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական... Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ... 30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվե... Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ... Արմեն Գրիգորյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվի... ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակա... Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո... Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի... Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդ... Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարա... Իջևանի ոստիկանապետը իր ծառայողական մեքենայով ... Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մար... Ինչպես են ոստիկանները ապօրինի բիրտ ուժ կիրառե... Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգ... Կիրանցում իրավիճակը լարված է․ ոստիկանությունն... Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածն... Բագրատ Սրբազանը Կիրանց գյուղում է. Ուղիղ Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին,... Սա վտանգավոր ժամանակ է. Իրանը կարող է այս ընթ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իր... ԱՄՆ-ն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին ... «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հ... Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Քաղաքացիներին և պատգամավորներին թույլ չեն տալ... Ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ... Տափերական գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են... Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միաս... Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման ... Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտ... Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրա... Երեք օրում գրանցվել է 31 ավտովթար, զոհվել է 1... ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մ... Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանե... Հայաստանն ու հայ ժողովուրդը կիսում են Իրանի ե... Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխմ... Բագրատ Սրբազանը բանակցում է Տավուշի ոստիկանապ... Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է միջո... Հրազդանում երկու անձի սպանության, մեկ անձի նկ... Ոստիկանական ուժերը խոչընդոտում են Բագրատ սրբա... Կառավարությունը կշարունակի աշխատել առանց ընդհ... Բագրատ սրբազանը Կիրանցում է․ Ուղիղ Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում փորձա... Հայտնի է Ռաիսիի, Աբդոլլահիանի հուղարկավորման ... Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը ... ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին ... Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով կմեկնի Աբու... Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել... Խոշոր ավտովթար՝ Զովունիում․ վարորդներից մեկը ... Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի... ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի... Մետրոյի տոմսն այլևս ժետոնով չի լինի. կգործեն ... Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափե... Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպա... Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, փամփո... Իրանում համազգային սուգ է հայտարարվել Կիրանց գյուղի մեջ արդեն սահմանային հենսյունե... Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շ... Վերջին ամսում «Երևանի ավտոբուս» ընկերության մ... Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով ... «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն ան... «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել... Իրանի առաջին փոխնախագահը կզբաղեցնի Ռաիսիի պաշ... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում

«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:

Այս մասին տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը: 

Դենիս Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

Երեք ժամ տեւած փակ քննարկումից հետո «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հրապարակեց իր որոշումը՝ արժանին մատուցելով բժիշկ Մուկվեգեին՝ խիզախ աշխատանքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած նվիրումի համար: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց եւ աղջիկների խնամքին, այլեւ անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ընդգծելով, որ «Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն եւ նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու: Հիվանդանոցում բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլեւ տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում եւ սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Բժիշկ Մուկվեգեն չի ընկրկել կանանց պաշտպանության եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում՝ դեմ դուրս գալով նաեւ Կոնգոյի կառավարությանը եւ Կոնգոյի արեւելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Բժիշկ Մուկվեգեն մարմնավորում է մարդասիրության ոգին՝ անխոնջ պայքար մղելով սեռական բռնությունը` որպես պատերազմի զենք, վերացնելու համար: Նրա՝ բռնությունից տուժածներին հուսահատությունից հանելու եւ նրանց դեպի ավելի լավ ապագա ուղեկցելու հաստատակամությունն իսկապես տպավորիչ է: Որպես 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ բժշկելու եւ կարեկցելու նրա ունակությունն ու անցած ճանապարհը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս», - նշել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։

Դենիս Մուկվեգեն Լոս Անջելեսում ընդունել է «Ավրորա» մրցանակն ի պատիվ աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են հանուն գենդերային հավասարության եւ ընդդեմ բռնաբարության՝ որպես պատերազմի զենքի:

«Այս պահին ես մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում եւ ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլեւ օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշել է դոկտոր Մուկվեգեն:

2024 թ. խոշոր հակամարտություններն ի հայտ են բերել զանգվածային կարիքներ. ըստ ՄԱԿ-ի՝ այս տարի մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է հակամարտության գոտում կամ փախչում այնտեղից:

«Այսօր վճռորոշ մի պահ է՝ մեր ուշադրությունն ու ռեսուրսները նվիրելու այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ հոգալու նրանց մասին, ովքեր տառապում են: Բժիշկ Մուկվեգեն եւ շատ ուրիշներ իրենց արտասովոր խիզախությամբ եւ նվիրվածությամբ ոգեշնչում են մեզնից յուրաքանչյուրին ստեղծելու մի աշխարհ, որտեղ մենք ընդունում ենք մարդկայնության համընդհանուր արժեքները եւ գործում դրանց համահունչ»,- ասել է ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերը փառաբանել են նաեւ «Ավրորայի» մյուս երկու հերոսներին՝ իրավապաշտպան Աբդուլհադի ալ-Խավաջային, որն անվեհեր պաշտպանել է ամենախոցելի համայնքների իրավունքները Բահրեյնում ու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեին:

 

դիտվել է 105 անգամ

Այս թեմայով

Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամակ... Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փո... Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայ... Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավա... Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործ... Ջրատարի մեջ փրկարարները հայտնաբերել են կնոջ դ... Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հար... Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո... ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի ... Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատու... Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները... Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր... Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահաց... Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրա... Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գ... Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային... Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ... Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տե... Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևոր... Իրանում նախագահական ընտրությունների օր է նշան... ԵՊՀ ռեկտորի գործողությունների նպատակն է ազատե... Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյան... Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակի Կրթությա... Ալիևը կրկին խոսել է խաղաղության օրակարգի առաջ... Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը... Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության... Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է․ Բագրատ... Կոտայքում հեղուկ գազի լցակայանի գործունեությո... Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի... Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իր... Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտա... Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այց... Կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական... Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ... 30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվե... Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ... Արմեն Գրիգորյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվի... ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակա... Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո... Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի... Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդ... Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարա... Իջևանի ոստիկանապետը իր ծառայողական մեքենայով ... Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մար... Ինչպես են ոստիկանները ապօրինի բիրտ ուժ կիրառե... Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգ... Կիրանցում իրավիճակը լարված է․ ոստիկանությունն... Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածն... Բագրատ Սրբազանը Կիրանց գյուղում է. Ուղիղ Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին,... Սա վտանգավոր ժամանակ է. Իրանը կարող է այս ընթ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իր... ԱՄՆ-ն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին ... «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հ... Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Քաղաքացիներին և պատգամավորներին թույլ չեն տալ... Ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ... Տափերական գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են... Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միաս... Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման ... Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտ... Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրա... Երեք օրում գրանցվել է 31 ավտովթար, զոհվել է 1... ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մ... Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանե... Հայաստանն ու հայ ժողովուրդը կիսում են Իրանի ե... Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխմ... Բագրատ Սրբազանը բանակցում է Տավուշի ոստիկանապ... Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է միջո... Հրազդանում երկու անձի սպանության, մեկ անձի նկ... Ոստիկանական ուժերը խոչընդոտում են Բագրատ սրբա... Կառավարությունը կշարունակի աշխատել առանց ընդհ... Բագրատ սրբազանը Կիրանցում է․ Ուղիղ Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում փորձա... Հայտնի է Ռաիսիի, Աբդոլլահիանի հուղարկավորման ... Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը ... ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին ... Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով կմեկնի Աբու... Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել... Խոշոր ավտովթար՝ Զովունիում․ վարորդներից մեկը ... Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի... ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի... Մետրոյի տոմսն այլևս ժետոնով չի լինի. կգործեն ... Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափե... Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպա... Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, փամփո... Իրանում համազգային սուգ է հայտարարվել Կիրանց գյուղի մեջ արդեն սահմանային հենսյունե... Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շ... Վերջին ամսում «Երևանի ավտոբուս» ընկերության մ... Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով ... «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն ան... «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել... Իրանի առաջին փոխնախագահը կզբաղեցնի Ռաիսիի պաշ... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan