Արամ Հարությունյանը հիմա էլ Փարիզում է բնակարան գնել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն առիթ ունեցել էր անդրադառնալու Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Հարությունյանի օրոք: Գրել էինք, որ նախարարության ենթակայության տակ գործող ԾԻԳ-ում աշխատել է նախկին նախարարի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, ում ղեկավարը եղել է Արամ հարությունյանի մոտ ընկեր ու հարազատ Վիկտոր Մարտիրոսյանը:
Զուգագեռաբար տեղեկացրել էինք, որ Կոտայքի գործող մարզպետն արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ բավական մեծ գումարով գնել է բնակարան և գրանցել հարազատներից մեկի անունով:
Նրա կինն ու քույրը, մեր տեղեկություններով, բնակարան են ձեռք բերել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ բնակարանը ձևակերպվել է մարզպետի քրոջ՝ Անուշ Հարությունյանի անունով:
Հիշեցնենք, որ այսօր բնապահպանության նախկին նախարարի դուստրերն ապրում են մշուշոտ Ալբիոնի շքեղ բնակարանում:
Հայտնի է դարձել նաև, որ պարոն Հարությունյանը կամաց-կամաց Հայաստանից մաքրում է պաշտոնեական իր գործունեության կասկածելի կոռուպցիոն հետքերը: Նա վաճառքի է հանել Բայրոն-3 հասցեում գտնվող իր բնակարանը: Սրանից առաջ վաճառքի էր հանել «Հանարդնախագիծ ինստիտուտի շենքը»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: