ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է օրենքով գող Պզոյի փաստաբանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին:
Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել:
ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին:
Մեր տեղեկություններով՝ փաստաբանը հանդիպել է նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: