Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը վթարի է ենթարկվել.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, թիվ 5 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի 11 շենքի բնակիչ, 65-ամյա Սլավա Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 11 ԼՏ 333 համարանիշի և Սևակ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕA 443 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանավան քաղաքի բնակիչ Արարատ Ջաղինյանի անվամբ: Մանրամասները`այստեղ: