«Արմենիա» հիվանադանոցի նախկին բուժքույրր մտադիր է պայքարել մինչև վերջ (լուսանկարներ)
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց իր բողոքով էր ներկայացել «Արմենիա» հիվանդանոցի նախկին բուժքույրը, ում հիվանդանոցի տնօրենն անօրինական ազատել է աշխատանքից: Բուժքույրը պահանջում է վերականգնել իր աշխատանքային գրքույկը և փոխհատուցել բարոյական և ֆինանսական վնասները:
«Նախորդ ուրբաթ Արդարադատության նախարարն ինձ ընդունեց, մինչդեռ միակ բանը, որ ասաց այն է, որ իրենց իրավասությունների մեջ չի մտնում իմ հարցով զբաղվելը»,-Operatvi.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը:
Կինը շեշտեց, որ չի պատրաստվում հանձնվել և մտադիր է դատի տալ հիվանդանոցի նախկին տնօրենին:
Վարդուհի Ստեփանյան