Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսային զրույցի ընթացքում խոսել է Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույցի ժամանակ կարծիք են հայնտել նաև ուկրաինական գազի խնդրի շուրջ համաձայնությունների իրականացման և շուտափույթ ձևակերպման մասին» , - ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: