Ինչո՞ւ է Գերմանիայի նախագահն իր այցը ՌԴ հետաձգել
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը՝ ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խախտման մեջ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Այսպիսով Գերմանիայի նախագահը կարծում է, որ այս պատճառներն անհնարին են դարձնում իր այցը Ռուսաստան:
Բացի այդ Rheinische Post թերթին տված հարցազրույցում նա մեղադրել է Մոսկվային նրանում, որ նա իբրև թե Արևմուտքի սպառնալիքի տակ քողարկվելով սահմանափակում է ուրիշ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: