Քեմերոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցներին
Վարչապետ Դևիդ Քեմերոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի միասնականության պահպանման կողմնակիցների առաջնորդ Ալիստեր Դարլինգին Շոտլանդիայի անկախության վերաբերյալ անցկացրած հանրաքվեի ընթացքում նախնական տվյալներով տարած հաղթանակի կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
«Ես զրուցել եմ Դարլինգի հետ և շնորհավորել նրան լավ անցկացրած հանրաքվեի կապակցությամբ», - համապատասխան գրառում Քեմերոնը կատարել է թվիթթերյան իր էջում:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ պաշտոնական տվյալները վկայում են, որ Շոտլանդիայի բնակիչների 50%-ից ավելին քվեարկել է ոչ ի օգուտ տարածաշրջանի անկախության: