Ջոն Քերրին մեղադրել է Ասադին քիմիական զենքի արգելման մասին դաշնագիրը խախտելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քիմիական զենքի արգելման մասին դաշնագիրը խախտելու մեջ: Գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ջոն Քերրիի խոսքով՝ չնայած քիմիական զենքը ոչնչացնելու խոստումների՝ «Ասադի կողմից քլորի կիրառման ապացույցներ կան»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցում հաղորդվում է, որ Սիրիան ապրիլ ամսվա ընթացքում 8 անգամ քիմիական զենք է կիրառել: