Պացիֆիստուհիները փորձել են Սենատում ընդհատել Ջոն Քերրիի ելույթը
«Code Pink» ոչ կառավարական պացիֆիստական կազմակերպության անդամ կանայք փորձել են Սենատում ընդհատել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված պայքարի մասին ելույթը: Գրում է Russian.rt.com-ը:
Քերրիի ելույթի ընթացքում նրա թիկունքում հայտնվել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը քննադատող վառ վարդագույն պաստառներ:
Որոշ պաստառների վրա վրա գրված է եղել «Կոնգրես դադարեցրու՜ Օբամայի պատերազմը», «Որքան շատ պատերազմ, այնքան շատ ծայրահեղականություն» և այլ գրվածքներ: