Հայաստանից արտաքին միգրացիան առավելապես գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ
2009 թվականի հունվարից սկսած հանրապետության 15 և բարձր տարիքայինների շրջանում արտաքին և ներքին միգրացիան կազմել է 9.5 տոկոս:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ փաստելով, որ արտաքին միգրացիան հիմնականում եղել է Ռուսաստանի ուղղությամբ: Այս տենդենցը շարունակվում է մինչ այսօր:
Բանախոսն ընդգծեց, որ ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության՝ վերջին չորս տարվա ընթացքում արտաքին միգրանտների թիվը կազմել է 115000 մարդ: Վերջիններիս շրջանում տարեկան գնահատականը կազմել է 29000 մարդ:
Վարդուհի Ստեփանյան