Հավանական պատերազմի դեպքում ԻՊ-ն կարող է կանգնել Ադրբեջանի կողքին. Արմեն Պետրոսյան
«Իսլամական Պետություն»-ը դեռևս պաշտոնապես չի սպառնացել Հայաստանին, մինչդեռ շատ փորձագետներ մտավախություն են հայտնում, որ պետության հետագա գործողություններից կարող է տուժել նաև մեր տարածաշրջանը:
Այս տեսանկյունից արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեզ համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ խմբավորման շուրջ շատ են համալրված ադրբեջանցիներ: Վերջիններս ակտիվորեն մասնակցում են կառույցի ծավալած գործողություններին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ արաբագետը հայտնեց այն կարծիքը, որ խմբավորումն այս դեպքում կարող է կանգնել հենց Ադրբեջանի կողքին:
Հայերը ԻՊ-ի գործողություններից ապահովագրված չեն նաև հանրապետության սահմաններից դուրս: «Իրաքում և Սիրիայում մեր համայնքների անվտանգության հարցն է դրված: Մեր համայնքը Սիրիայում գրեթե երկու անգամ կրճատվեց»,-նշեց արաբագետը՝ հավելելով, որ Սիրիայում և Իրաքում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի հաստատվի:
Վարդուհի Ստեփանյան