Գիտելելիքի օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին
Գիտելելիքի օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին,հատկապես առաջին դասարանցիներին,բոլոր ուսանողներին,հատկապես առաջին կուրսեցիներին, ուսուցիչներին, դասախոսներին, մանկապարտեզների դաստիարակներին և դայակներին:
Մենք բոլորս մի հանրության մեջ ենք,որը անվանում ենք կրթական ոլորտ, հասարակության բոլոր ներկայացուցիչները այսպես թե այնպես եղել են կամ այժմ էլ գտնվում են կրթական ոլորտում թե աշակերտ,թե մանկավարժ,թե ծնող և և հաճախ առօրյա հոգսերով տարվելով մոռանում ենք,կրթության առաքելության մասին իսկ այն շատ պարզ է և ընկալելի բոլորի համար. անհատը ստանա անհրաժեշտ գիտելիքներ,հմտություններ,կարողություններ և դառնա մարդ բառիս բոլոր դրական ընկալումներով հանդերձ:
Այս տոնական օրով կոչ եմ անում բոլորին. վանենք մեզանից ավելորդ պատվախնդրությունը, քինախնդրությունը, գոռոզամտությունը և մեկս մյուսին սատար կանգնելով մեր մատաղ սերնդին մարդկային դրական որակներով զինենք հանուն ազնիվ,մաքուր քաղաքացիական հասարակության:
Վարդան Ասճյան,ֆեյսբուք: