Երջանիկ մարդիկ չար չեն լինում
Ես շատ եմ մտածել, փորձել եմ գտնել մարդկային չարության ակունքը...տարիներ առաջ հանգեցի այսպիսի բանաձևումի՝ բարի եղիր մարդու հանդեպ, ու նա չի չարանա...հետո... կյանքը ինձ ցույց տվեց չարության ու ստորության ավելի կատարելագործված ձևեր...ու ես հասկացա, որ քո բարությունը կարող է մեկ ուրիշի համար չարանալու պատճառ դառնալ:
Մարդիկ կան, որոնք առաջին հերթին իրենց հաց տված ձեռքն են կծում ու թքում են այն աղբյուրի մեջ, որտեղից ջուր են խմել....երջանիկ մարդիկ չար չեն լինում...չար մարդիկ չեն կարող երջանիկ լինել....մարդու մի անհուսալիորեն դժբախտ տեսակ կա, որի համար իր շրջապատի մարդկանց հաջողությունները մարտահրավեր են և մեկ անգամ ևս հիշեցնում են իր չունեցած արժանիքները:
Չարությունը մարդու հոգու բնութագիրն է ու կապ չունի արտաքին ազդակների հետ: Այն թույլ ու վախկոտ, չբավարարված ու ապաշնորհ մարդկանց մենաշնորհն է: Նրանք հարվածում են թիկունքից, ծպտված, հուդայի ժպիտը դեմքին....նրանք պատրաստ են ոտնահարելու բոլոր սրբությունները...բայց միևնույն է, միակ զգացումը, որին նրանք արժանի են, խղճահարությունն է: Աղոթենք նրանց համար. նրանց հոգին երբեք չի ցնծում, նրանք չգիտեն՝ ինչ է սերը, նրանց հոգին մահացել է ապրող մարմնի մեջ....
Գայանե Պողոսյան,ֆեյսբուք: