Պորոշենկոն կոչ է անում ԵՄ առաջնորդներին արդյունավետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կոչ է արել մասնակիցներին ոչ միայն բարոյական, այլ նաև արդյունավետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնելով գործընկերներին Դոնբասի ներկայիս իրադրության և Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի մասին, ԵՄ անդամներին Ուկրաինային հստակ և արդյունավետ և նաև բարոյական աջակցություն ցուցաբերելու կոչ է արել: Նախագահը Ռուսաստանի դեմ եվրոպական սահմանափակումների ընդլայնման և Կրեմլում քաղաքական ճնշման ուժգնացման, Ուկրաինայի նկատմամբ բազմակողմ աջակցության, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և ֆինանսական աջակցության ընդլայնման և Դոնբասի վերականգնման ակտիվ ներգրավվածության հույս է հայտնել» , - այս մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և այլ պետությունների առաջնորդները: