Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի պատասխանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ Տավուշի մարզպետարանը չի կարողանում հաշվարկել, թե հակառակորդի գնդակոծությունից սահմանամերձ գյուղերի բնակիչները որքան նյութական վնաս են կրել: Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը տևած գնդակոծությունների հետևանքով գյուղացիների կրած վնասը մասնակի փոխհատուցելու որոշում ընդունեց կառավարությունը՝ երկու տասնյակ համայնքների տրամադրելով ընդամենը 20 միլիոն դրամ: Երեկվա դրությամբ դեռ ոչինչ չէր արվել:
Մեզ հետ զրույցում սահմանապահ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ հաշվարկներն արդեն ուղարկել են մարզպետարան, որից հետո էլ կգան կվերանորոգեն տանիքներն ու ավերածության այլ հետքեր: Մեր հարցին, թե վնասի քանի տոկոսն են փոխհատուցելու, և մնացածն ինչ միջոցներով է գյուղացին վերականգնելու, Սաղոյանը վրդովված պատասխանեց. եթե իրենք չեն նեղվում, երևանաբնակներն ինչո՞ւ են նեղվում: «Համապատասխան մարդիկ, ովքեր տուժել են՝ կստանան»,-ասաց նա: Կառավարության ժուժկալության մասով էլ նշեց.
«Պետությունը որտեղի՞ց տա, ինչքան ունի, այնքան էլ տալիս է: Եթե բոլորին հարյուր տոկոսով փոխհատուցի, Հայաստանի բյուջեն չի հերիքի: Մտածենք հայեցի, ունենանք պետական մտածելակերպ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անենք: Էսօր վիճակն էնպիսին ա, որ եթե մենք չենք դժգոհում ու յ թողեք հանգիստ, պետությունը կտա-չի տա, դա մեր խնդիրն ա, միշտ էլ մեր կողմը կանգնած ա, ապրում ենք, ուզում եք օգնեք երևանցիներով, եկեք, երկու շիֆր բերեք»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: