Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Օգոստոսի 29-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի նախկին դպրոցի մոտ գտնվող տներից մեկի մուտքի դռան մոտ օձ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: