ՌԴ պետական բյուջեն 2015թ.-ին պետք է հաշվի առնի պատժամիջոցները.Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ 2015թ.-ին Ռուսաստանի պետական բյուջեն պետք է հաշվի առնի պատժամիջոցները:Այս մասին գրում է «Газеты.Ru»-ն:
Նրա խոսքով` բյուջեյի առաջնահերթությունները չեն փոխվի:
«Մեր նպատակը նրանումն է,որ պետք է ստեղծենք ավելի իրատեսական բյուջե, հաշվի առնելով այն հանգամանքը,թե որ երկրում ենք ապրում: Խոսքը պատժամիջոցների մասին է», - ասել է վարչապետը: