Կարելի է ասել, որ դեմոկրատիզացիայի փուլն արդեն հաղթահարման շեմին է
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մշակութապես և քաղաքականապես բավական կայացել է: Արդեն դժվարացել է պարզ հնարքներուվ հասարակական կարծիք ձևավորել: Մարդիկ հստակորեն հասկանում են սեփական պահանջմունքները և, որ ամենակարևորն է, դրանց ճիշտ ձևակերպման մեթոդներին էլ տիրապետում են, ինչին նպաստում է նաև դիֆերենցացված լրատվական դաշտը: Կարելի է ասել, որ դեմոկրատիզացիայի փուլն արդեն հաղթահարման շեմին է, մնում է այն վերջնականապես ինստիտուցիոնալիզացնել և անցնել կոնսոլիդացման, որն ամենից բարդ գործընթացն է:
Այստեղ դեռ մեր քաղաքական մշակույթն ու սոցիալ-քաղաքական ինստիտուտները կայացման խնդիր ունեն: Քաղաքագիտության պրոֆեսոր Պշևորսկու տեսության համաձայն՝ կոնֆլիկտի մակարդակը դեռևս այն փուլում է, որ, չնայած որոշ դեմոկրատական ու լիբերալ ինստիտուտներ աշխատում են, բայց դրանց համընդգրկուն տարածումը դեռևս պահպանում է կոնֆլիկտոգեն տարրեր: Սակայն դա էլ ժամանակի մեջ կսկսի աշխատել: Իսկ երբ մարդկանց հնարավորությունները սկսեն որոշակիորեն համապատասխանել իրենց սպասելիքներին, ապա մենք կունենանք լավ աշխատող «հասարակության քաղաքական համակարգ»՝ իր բոլոր ենթահամակարգերով ու կենտրոնական ինստիտուտով:
Արման Սահակյան. ֆեյսբուք: